Աշոտյան․ Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Փաշինյանի խարանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ նախկին նախագահները ճիշտ են արել, որ մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։ Այս մասին Աշոտյանն ասաց այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին, որովհետև Նիկոլն ուզում է «Օվերտոնի պատուհան» (դիսկուրսի պատուհան) բացել։ Փաշինյանը մի քանի անգամ փորձել է այս հարցում դա անել, բայց չի բացվում այդ պատուհանը։ Նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որ չծառայեն այդ նպատակներին»,- ասաց Աշոտյանը։
Ըստ նրա՝ նախագահները չեն մասնակցում բանավեճին նաև այն պատճառով, որ իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը։
«Այստեղ բացարձակ զարմանալու բան չկա՝ պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ, ես եմ մի քանի անգամ Նիկոլին հրավիրել բանավեճերի։ Ի տարբերություն նախագահների՝ ես, իմ մասնագիտությամբ պայմանավորված, զզվող չեմ, կարող եմ մասնակցել»,- նշեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն Արցախին վերաբերող իր հայտարարություններով 2 խնդիր է փորձում լուծել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով ուզում է նախընտրական շրջանում մաքրել իրեն մեղքերից, առաջին հերթին Արցախի հանձնման մեղքն է, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ անունը մաքրել։ ՀՀԿ փոխնախագահը վստահ է՝ բոլոր այդ փորձերն ապարդյուն են։
«Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի խարանը»,- ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով Փաշինյանի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ Աշոտյանն ասաց՝ ըստ էության, Ալիևի՝ Սոլովյովին տված հարցազրույցի շարունակությունն էր։
«Չեմ բացառում, որ այսօր Ալիևի ծննդյան օրն էլ շնորհավորած լինի»,- նշեց Աշոտյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին` արդյոք հնարավոր համարո՞ւմ է 2025թ-ին արտահերթ ընտրությունների անցկացումը, Աշոտյանը պատասխանեց` ցավոք, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է ու վատ սցենարներով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.