«Ժողովուրդ»․ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ 1 ՏՈՆՆԱ ԿՈԿԱԻՆԻ ԳՈՐԾՈՎ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՄՆ
Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:
Փաստացի, քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, և աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել: Ավելին՝ լրացել էր նաև բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 17–ին Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
Մայիսի 30–ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 12:09
На сегодняшнем заседании, 17 июля, правительство одобрило соглашение «О предотвращении хищения культурных ценностей, незаконных раскопок, их нелегального ввоза, вывоза и передачи права собственности, а также о реституции этих ценностей в страны их происхождения», заключенное между правительствами Армении и Греции.
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.