ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Արդշինբանկի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ գործարկվել է նոր ջերմոցային համալիր: Դեկտեմբերի 23-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում տեղի ունեցավ «Նուվո Վիլաժ» նախագծի առաջին փուլի բացումը։
Համալիրը կառուցվել է ֆրանսիական Richel Group ընկերության հետ համատեղ, որն ունի ջերմոցների և մասնագիտացված սարքավորումների արտադրության 60 տարվա փորձ։ Արդշինբանկի ներդրման չափը կազմում է մոտ 3 մլրդ ՀՀ դրամ։ Ջերմոցային համալիրը ընկերությանը պատկանող 26 հեկտար հողատարածքի վրա զբաղեցնում է 5 հեկտարը և հագեցած է ժամանակակից ավտոմատացված համակարգերով, որոնք ապահովում են բույսերի համար անհրաժեշտ միկրոկլիմա։ Այն լիովին համապատասխանում է միջազգային GLOBAL G.A.P. համակարգին, որն ապահովում է աճեցված գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության չափանիշները:
«Արդշինբանկը ողջունում է նման նորարարական բիզնես նախագծերը։ Բանկի և պետության կողմից ներդրված միջոցները նպատակաուղղված են ինչպես բանկի, այնպես էլ հաճախորդների՝ ձեռնարկությունների և գյուղացիական տնտեսությունների ներուժի ընդլայնմանը, հետևաբար ունեն ավելի մեծ տնտեսական ազդեցություն»,- նշել է Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը համալիրի բացման ժամանակ։ Նա նաև նշել է, որ ջերմոցի բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկրի ջերմոցային տնտեսության զարգացման և տեղի բնակչության զբաղվածության համար։
Ջերմոցային համալիրը հագեցած է հիդրոպոնիկ համակարգով, որը թույլ է տալիս մշակաբույսեր աճեցնել ամբողջ տարվա ընթացքում և ունենալ ավելի բարձր եկամտաբերություն, քան ավանդական աճեցման ժամանակ: Բացի այդ, հիդրոպոնիկ համակարգը ապահովում է բույսերի աճը բնական միջավայրում: Ակնկալվում է, որ արտադրանքը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար։
«Մեր նպատակն է հասնել տարեկան 1,5 հազար տոննայի բերքատվության։ Նախատեսվում է արտադրական տարածքն ընդլայնել մինչև 18 հա, ինչը թույլ կտա մշակել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բարձրորակ պղպեղ։ Մեր հիմնական առավելությունն այն է, որ ջերմոցները գտնվում են Հայաստանի բարձրադիր գոտում՝ ծովի մակարդակից 1415 մետր բարձրության վրա։ Սա ապահովում է արևոտ օրերի մեծ քանակ և բարենպաստ կլիմայական պայմաններ, բացի այդ, մաքուր լեռնային ջուրը նպաստում է բույսերի ամբողջական սնուցմանը և էականորեն ազդում արտադրանքի համի վրա»,- ասել է «Նուվո Վիլաժ»-ի գործադիր տնօրեն Գրիգոր Ամիրխանյանը։
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 385 000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1900-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։
Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.