ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՓՐԱՅՎԻԹ ԲԱՆԿ և ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ GLOBAL BANKING AND FINANCE AWARDS ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ
Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ միջազգային հայտնի Global Banking & Finance Review ամսագրի կողմից արժանացել է «Տարվա փրայվիթ բանկ» և երկրորդ անգամ՝ «Տարվա մանրածախ բանկ» կոչումներին։ Ամեն տարի ոլորտի վերլուծաբաններից ու փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է աշխարհի լավագույն ֆինանսական կազմակերպությունները՝ հիմնվելով մի շարք հիմնական չափանիշների վրա՝ շուկայի մասնաբաժին, ներդրումային հնարավորություններ, նորարարական լուծումներ, միջազգային հեղինակություն և հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալ ու որակ։
ՀԱՄԱՁԱՅՆ ԱՄՍԱԳՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ լավագույնն է ճանաչվել փրայվիթ հաճախորդների սպասարկման և մանրածախ բանկային ծառայությունների մատուցման գործում ունեցած ձեռքբերումների համար։
«Այս մրցանակներն ընդգծում են Արդշինբանկի առաջատար դիրքը, նորարարությունը և առանձնահատուկ բանկային ծառայություններ մատուցելու նվիրվածությունը: Այդպիսի մոտեցումը խթանում է հաճախորդների և բանկի միջև փոխադարձ վստահությունը և երկարաժամկետ հարաբերությունների հաստատումը՝ ապահովելով սպասարկման ամենաբարձր մակարդակը և հաճախորդների գոհունակությունը», - նշվում է հայտարարության մեջ։
Մեկնաբանելով հաղթողի ընտրությունը՝ Global Banking & Finance Review-ի խմբագիր Վանդա Ռիչը նշել է.
«Արդշինբանկի շարունակական ճանաչումը որպես լավագույնը արտացոլում է բանկի բացառիկ տեսլականն ու կատարողականությունը: Շարունակելով նորարարություններ անել և առաջնահերթություն տալով հաճախորդների կարիքներին՝ Արդշինբանկը ցույց է տալիս, թե ինչու է հանդիսանում ֆինանսական ոլորտում գերազանցության չափանիշը»։
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն է հայտնել ամսագրին 2024 թվականին բանկի աշխատանքը բարձր գնահատելու համար.
«Այս մրցանակները բանկի համար առաջինը չեն, և դրանք վառ ապացույց են, որ մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ բարելավելով մեր ծառայությունները, սահմանելով նոր չափանիշներ, կիրառելով լավագույն փորձն ու նորարարությունները և այդպիսով կերտելով Հայաստանի բանկային համակարգի ապագան։ Նման հեղինակավոր միջազգային ամսագրի երկու անվանակարգերում մրցանակների արժանանալը ոչ միայն ամրապնդում է մեր դիրքերը որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար, այլև վերահաստատում է մեր ռազմավարական զարգացման կայունությունը»։
Հարկ է նշել, որ Global Banking & Finance Awards-ը հիմնադրվել է 2011 թվականին Միացյալ Թագավորությունում՝ Global Banking & Finance Review ամսագրի կողմից՝ նպատակ ունենալով ճանաչել համաշխարհային ֆինանսական հանրության կարևոր փոփոխությունները։ Մրցանակները շնորհվում են ամեն տարի և ընդգրկում են ֆինանսական ոլորտի բոլոր ճյուղերը՝ բանկային գործունեությունը, կորպորատիվ ֆինանսները, իսլամական ֆինանսները, ներքին ներդրումները, հարկերը և հաշվապահությունը, ակտիվների կառավարումը, միաձուլումները և ձեռքբերումները։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".
-
2025-04-29 10:16
Премьер-министр Эстонии, страны, которая по своей весовой категории практически ничем не выше Армении, а по сути, полностью находится под западной опекой, позволяет себе неуважительное выражение в отношении нашей страны во время совместной с премьер-министром Армении пресс-конференции, потому что прекрасно знает, что адекватной реакции не последует, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.