Последние новости

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի. ԶԼՄ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու օպերատիվ շտաբին։

«Հունվարի 7-ի առավոտվա դրությամբ Շիգաձե քաղաքային շրջանի Տինգրի գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 53 մարդ, ևս 62 մարդ վնասվածքներ են ստացել», - ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` գիշերը 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձի շրջանի Տինգրի գավառում։ Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները 49 հետցնցում են արձանագրել։

Sputnik Արմենիա


 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ