Ինչու Ռոբերտ Քոչարյանը մերժեց Փաշինյանի բանավեճի հրավերը. պարզաբանում է Լևոն Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու հրավերը մերժել է, որովհետև նրա հետ բանավեճի մեջ մտնելու դեպքում կարող է թվալ, թե ինչ–որ բան կասկածի տակ է դրվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Քոչարյանի որդին` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։ Բոլորը մերժել էին այդ առաջարկը։
«Հակընդդեմ առաջարկ արել էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը լավագույններից է, որ տիրապետում է բանակցային գործընթացներին։ Տեսանք, որ մյուս կողմից չհամաձայնեցին մասնակցել։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, թե իր մակարդակը չէ, որովհետև ինքը վարչապետ է, թող Արարատին (խոսքը արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասին է. խմբ.) առաջարկեին, որ մասնակցեր։ Ամեն ինչ շատ ակնհայտ է, բանավեճի մեջ մտնելով` կարող է թվալ, թե ինչ–որ բան կասկածի տակ է դրվում»,– նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք` Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 24-ին հայտարարեց, որ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նա ընդգծեց` թույլ չի տա, որ Փաշինյանը խաբի ժողովրդին, և նրան առաջարկեց հանրային բանավեճ անցկացնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 17:44
Патриарх Иерусалимской православной церкви Феофил III выразил поддержку Армянской Апостольской Церкви и арестованному в Ереване бизнесмену Самвелу Карапетяну. В своем заявлении он подчеркнул важность сохранения диалога и мудрости, а также отметил, что благотворительная деятельность Карапетяна значительно укрепила духовную жизнь православных верующих как в Армении, так и за ее пределами.
-
2025-06-23 17:43
США уверены, что удары по Ирану в субботу пришлись по местам хранения обогащённого урана, а объекты ядерной инфраструктуры были "полностью уничтожены", заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-23 17:40
Бывший мэр Ванадзора Самвел Дарбинян задержан, сообщили Armenia Today в прокуратуре.
-
2025-06-23 17:40
Защита арестованного в Армении на 2 месяца предпринимателя Самвела Карапетяна отозвала апелляционную жалобу на решение о его аресте из-за судьи, который должен будет рассматривать дело. Об этом сообщил адвокат Самвела Карапетяна – Армен Фероян.