Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին պատերազմով և կասկածի տակ դրել խաղաղության պայմանագրի կնքումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
«Եթե Երևանը խաղաղության պայմանագրի կարիք չունի, ապա Բաքուն ևս կարող է առանց դրա»,- ասել է Ալիևը։
Ըստ Ալիևի՝ «Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի։ Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»: Նա Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» մեջ՝ ասելով, որ մոտ 30 տարի Հայաստանը ղեկավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» ենթադրյալ կրողներ, որոնք երկիրը ձևավորել են «իրենց կերպարով»։
Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ ասելով, որ եթե Հայաստանը «ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»։ Այն կկործանվի կամ Հայաստանի ղեկավարության, կամ մեր ձեռքով։ Մենք այլ ելք չունենք։
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». «Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող նրանք մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ գործեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).