Թրամփը իր հիացմունքն է արտահայտել Էրդողանի նկատմամբ՝ Սիրիան գրավելու հարցում և նրան իր ընկերն է անվանել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը իր հիացմունքն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ նրան անվանելով «ընկեր» և մարդ, ում «հարգում եմ»։
«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է. նա մեկն է, ով ինձ դուր է գալիս, ում ես հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ է ինձ հարգում»,- ասել է նա։
Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի իր նստավայրում մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը քննարկել է իր արտաքին քաղաքականության օրակարգը: Անդրադառնալով իր նախորդ նախագահությանը՝ Թրամփը նշել է պատերազմները կանխելու իր ջանքերը և պատասխանել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով այդ գործընթացում Թուրքիայի դերը։ Թրամփն ասել է, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում հաղթել է ԻՊ-ին Սիրիայում և ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս է բերել երկրից։ Երբ նրան հարցրել են ներկա իրավիճակի մասին, նա ընդգծել է Անկարայի կարևորությունը այդ հարցում՝ գրում է Dailysabah-ը։
Սիրիայից մոտ 2000 ամերիկացի զինվորականների դուրսբերման վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Թրամփը ասել է. «Ես այդ մասին ձեզ ոչինչ չեմ ասի, քանի որ դա ռազմավարության մաս է, բայց կասեմ, որ դա Թուրքիան է եղել։ Բայց եթե նայեք, թե ինչ կատարվեց Սիրիայի հետ, Ռուսաստանը թուլացավ, Իրանը թուլացավ։ Եվ նա (նախագահ Էրդողանը) շատ խելացի տղա է, և նա իր մարդկանց ուղարկեց այնտեղ տարբեր ձևերով և տարբեր անուններով, և նրանք մուտք գործեցին և ստանձնեցին իշխանությունը», - հավելել է Թրամփը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 16:11
Представительство Детского фонда ООН (ЮНИСЕФ) в Азербайджане прекратит свою деятельность в ближайшие месяцы. Об этом региональный руководитель пресс-службы ЮНИСЕФ по Европе и Центральной Азии Ирина Мазур сообщила Report.
-
2025-05-13 16:09
Жертвы финансового мошенничества провели повторную демонстрацию у ЦБ Армении.
-
2025-05-13 16:04
Грузинская сторона обещала выступить с официальным заявлением по поводу препятствий для транзита армянской алкогольной продукции через эту республику. Об этом сообщила журналистам представительница Прошянского коньячного завода Гаяне Погосян, которая вместе с представителем другой компании сегодня в ходе акции у диппредставительства пошла на встречу в посольство. Их принял лично посол.
-
2025-05-13 16:03
Плата за призыв на один месяц вместо двух лет составит 20 миллионов драмов, а за 15 миллионов служба закончится через шесть месяцев.