Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ–ն գումարը վերադարձնելու համար դիմել է կազմակերպիչներին
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգը չի կայանա, իսկ կազմակերպման համար տրամադրած բոլոր գումարները պետական բյուջե վերադարձնելու համար դիմում է ներկայացվել կազմակերպիչներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ամեն անգամ, երբ լրագրողներն այս հարցով դիմում են ինձ, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչն այդ պահին ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից։ Ես գիտեմ, որ նրանք ամբողջ տարվա ընթացքումբանակցել են, որ համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ–ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Այսինքն` քանի որ համերգը նախատեսված ժամանակում չի կայացել , ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,– ասաց նախարարը։
Նշենք, որ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի սեպտեմբերի 13-ին ռեփեր Սնուպ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։
ՄՊՀ–ն արձանագրել էր, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի:
Հիշեցնեք՝ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուպ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1,8 մլն դոլար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.