ՀՀ ԱԳՆ–ն աշխատո՞ւմ է Ադրբեջանին զինող երկրների հետ. Արարատ Միրզոյանի պատասխանը
Պետք չէ զինատեսակները բաժանել պաշտպանականի և հարձակողականի, քանի որ դրանք առանձին չեն գործում։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ՀՀ ԱԳՆ–ն արդյոք աշխատանք տանում է այն երկրների հետ, որոնք հարձակողական զենք են վաճառում Ադրբեջանին։
«Պետք է խոսել ոչ թե պաշտպանական և հարձակողական զենքերի, այլ պետությունների պաշտպանական և հարձակողական մտադրությունների մասին»,– ասաց Միրզոյանը` փաստացի չպատասխանելով հարցին։
Նա նշեց, որ, օրինակ, ՀՕՊ համակարգերը պաշտպանական են, սակայն առանց հրետանու կիրառության անիմաստ են։
«Սա կարևոր նրբերանգ է, որը պետք է հաշվի առնել։ Իսկ Ադրբեջանը, այո՛, հարձակողական զինատեսակ ձեռք է բերում, ՀՀ–ն էլ է ձեռք բերում զինատեսակներ, սակայն անհամեմատ ավելի համեստ քանակով ու գումարով։ Զենք ձեռք բերելը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է իր սահմանները պաշտպանելու համար»,– հայտարարեց նախարարը։
Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը բարեփոխում է իր բանակը, որի կոմպոնենտներից մեկն էլ հենց զենք գնելն է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր հարձակողական մտադրություններին, ապա Միրզոյանը նշեց, որ հայկական կողմն այդ առումով ունի մտավախություններ։
«Մենք գետնի վրա քանիցս տեսել ենք, որ այդ զենքը կիրառվում է ՀՀ–ի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ Այդ պատճառով նաև մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ»,– ասաց նախարարը։
Միրզոյանն ընդգծեց` ինչպես հայկական կողմի շատ այլ կառուցողական առաջարկները, Ադրբեջանն այս մեկը ևս մինչ այս պահը անպատասխան է թողել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).