ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ՈՒ ՆՍՏԵՑՐԻՆ
Իր ամանորյա շնորհավորանքում Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը անցած տարվա ընթացքում նոր բարձունքների են հասել: Իբր՝ և՛ ինքնիշխանությունն է աճել, և՛ անվտանգությունը։ Եվ, ասում է Փաշինյանը, այդպես էլ պիտի շարունակվի. սկզբում տարեցտարի է աճելու անվտանգությունն ու ինքնիշխանությունը, հետո՝ հնգամյակից հնգամյակ, իսկ այնուհետ՝ դարեդար…
Հերթական փաշինյանական բառաժայթքումը։ Բայց չէ որ գլխավորը ոչ թե խոսքի բովանդակությունն է, այլ վստահ ձայներանգը. մարդը մտադիր է կառավարել Հայաստանը մի ամբողջ հարյուրամյակ։ Կարծում է, թե օգտվելով ամեն ինչ գլխիվայր շուռ տալու սեփական ունակությունից, իր հագով ձևելով Սահմանադրությունն ու պարբերաբար փոխելով ու կերակրելով ուժայիններին՝ կկարողանա դրան հասնել։
ԿԱՐԵԼԻ Է, ԻՀԱՐԿԵ, ԾԻԾԱՂԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻ ՎՐԱ։ ԲԱՅՑ ԶԳՈՒՇՈՐԵՆ: Քանզի հավատարիմ «օրենքի ծառաները» կազմ-պատրաստ են։ Նոր տարվա սկիզբը նշանավորվեց նրանով, որ 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի կողմից Ազգային հերոսի կոչման արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանի հերթն էլ եկավ նստելու բանտում…
Այժմ Ազգային հերոսը ճաղերի հետևում է։ Ոմանք ասում են, որ դա երևի պետք է դիտարկել ընտրություններին Փաշինյանի նախապատրաստման տեսանկյունից։ Այսինքն՝ որպես հերթական թամաշա հանրության համար։ Մյուսները վստահ են, որ Խաչատրյանը նստած է, քանի որ Փաշինյանը ոչինչ չի մոռանում, այդ թվում՝ գեներալի ծիծաղը «Իսկանդերի» ընդամենը 10%-ով պայթող հրթիռների մասին Փաշինյանի հայտարարության վրա: Իրավացի են և՛ նրանք, և՛ առաջինները: Բայց, կարծում ենք, որ կա էլի մի բան:
Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գեներալին մեղսագրվում են 44-օրյա պատերազմի ընթացքում կայացված սխալ որոշումներ։ Անփութություն, այսպես ասած: Դե, այստեղ ամեն ինչ պարզ է. տանուլ տված պատերազմից հետո չկա ավելի հեշտ բան, քան մեղադրել հրամանատարներին սխալ որոշումների մեջ։ Մանավանդ երբ նման խնդիր է դնում ինքը՝ Փաշինյանը, «գերագույն գլխավոր հրամանատարը»։ Նամանավանդ երբ քննչական մարմինը նոր ղեկավար ունի, որը վերջերս փոխարինել է կարծես թե ամուր նստած հնին։
Այո, իհարկե, Տիրան Խաչատրյանից պատասխան կպահանջեն իր ծիծաղի համար, և Նիկոլին էլ ընտրություններից առաջ պետք է հերթական «նստած» գեներալը։ Բայց նաև Ալիևին կհաճոյանա։ Չէ որ վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, դատարան հանձնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ գործերը, ձեռքի հետ պահանջեց «հայ գործընկերներից», որ աջակցեն հայկական կողմի «ռազմական հանցագործությունների» բացահայտման գործում, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։ Ըստ ադրբեջանական տրամաբանության, պարզ բան է։
Պարզ է նաև, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն առանց Ալիևի իմացության նման բան չէր հայտարարի։ Իսկ եթե հայտարարում է՝ կատարելով Ալիևի ցանկությունը, ապա Նիկոլը պիտի ինչ-որ կերպ արձագանքի։ Ահա և արձագանքեց, և նրա ընտրությունը կանգ առավ սխալ պահի ու սխալ տեղում ծիծաղած գեներալի վրա։ Ինչ-որ մեկի վրա պետք է, չէ՞, Փաշինյանը ցույց տար Ալիևին, որ լսել է նրան…
Դավիթ Տոնոյանը բանտախցում արդեն եղել է, հիմա տնային կալանքի տակ է։ Միքայել Արզումանյանին պահում են արդեն որերորդ տարին, և բնավ փաստ չէ, թե գործը կհասնի դատավճռի։ Հարկավոր էր զոհաբերման նոր գեներալ։ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը բոլոր բնութագրիչներով համապատասխանում էր առավել քան որևէ այլ ոք։
Մանավանդ որ այն աստիճան «անպատկառ» է, ինչպես պարզվեց, որ նույնիսկ չի բարեհաճել ներկայանալ հերոսի վկայականն ու շքանշանը ստանալու։ Այսինքն ոչ միայն ծիծաղել է Փաշինյանի խոսքերի վրա, այլև ներկա իշխանությունից պարգև ստանալ էլ չի ցանկացել։
Դե որ այդպես, ուրեմն «մեղավոր» է Տիրան Խաչատրյանը, «մեղավո՛ր» է. Փաշինյանը կջանա, որ գոնե այս գեներալը ժամկետ ստանա։ Ըստ Հայաստանի «ինքնիշխանության» ու «անվտանգության» մշտական աճի ծրագրի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:39
Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.
-
2025-06-19 15:23
Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …
-
2025-06-18 09:35
Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?
-
2025-06-17 09:29
Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.