ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը:
Ինչպես վարչապետի աշխատակազմից հայտնել էին «Ազատությանը», Նիկոլ Փաշինյանը վարչապետության 7-րդ տարում հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը», հիմնավորումն էլ հետեւյալն է՝ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից՝ քննարկելուց և գնահատելուց հետո»:
Այսինքն՝ պետք է որոշում կայացվի հրապարակե՞լ ինչ որ փաստաթղթեր, թե՞ ոչ:
Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց է թաքցնում Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը, կամ ի՞նչ վտանգներ է տեսնում նա, եթե միջազգային լայն հանրությունը, անգամ թշնամի երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, լրիվությամբ տիրապետում են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:
Խոսենք փաստերով։
Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն:
Այն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։
Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է: Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել:
Հարց է առաջանում՝ ինչ վտանգներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը ու ինչու չի հանրայնացնում, թե տարիներ շարունակ ինչ է բանակցվել Արցախի վերաբերյալ, հատկապես, որ ինքը շատ է սիրում իր ապաշնորհ դիվանագիտությունն արդարացնելու համար մեղադրել նախկին նախագահներին, թե իրեն վատ ժառանգություն են թողել: Հատկապես, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:
Ստացվում է, կոպիտ ասած, ամբողջ աշխարհը գիտի բանակցային գործընթացից, տիրապետում է փաստաթղթավորված ամեն դետալի, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մուկն ու կատու է խաղում ու գաղտնի է պահում բանակցային փաստաթղթերը արդեն սեփական ժողովրդից:
Իսկ գուցե պարզապես թաքցնո՞ւմ է, թե ինչպես է 4 տարում իր «զրոյական կետից» տապալել գրեթե 30 տարվա ողջ բանակցային գործընթացը, ու իր ապիկար քաղաքականությունն էլ հենց հանգեցրել է Արցախի կորստին»:
VERELQ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.