Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր աշխատանք է գտել ԱՄՆ-ում
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի լիազորությունների ավարտից հետո դարձել է Արիզոնա նահանգի համալսարանին կից Մաքքեյնի ինստիտուտում Հենրի Քիսինջերի` 2025 թվականի հետազոտական ծրագրի մասնակից:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Քիսինջերի կրթաթոշակը»,-Զուրաբիշվիլիի խոսքերը մեջբերում է Վաշինգտոնում տեղակայված Մաքքեյնի ինստիտուտի կայքը։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Զուրաբիշվիլին կօգտագործի իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը, որպեսզի հասնի նոր ընտրությունների անցկացմանն ու իր երկրում ժողովրդավարության առաջմղմանը»:
Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 6-րդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Նա ընտրվել է հինգ տարի ժամկետով դեկտեմբերի 14-ին` ընտրական կոլեգիայի կողմից։
Զուրաբիշվիլին հայտարարել էր,, որ վայր չի դնի լիազորությունները, քանի որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ: Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո նա լքեց նախագահական նստավայրը, սակայն շարունակում էր իրեն համարել Վրաստանի նախագահ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ–ի վերջնական տվյալների համաձայն` իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և օրենսդիր մարմնում ստացել է 150 մանդատից 89-ը: 5 տոկոսի շեմը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք Զուրաբիշվիլիի հետ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանց արդյունքները կեղծված էին համարում: Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից բողոքի ակցիաներ էին անցկացնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.