2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ
2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։ 2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 հազար ուղևոր: Ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 521 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ: Մերձքաղաքային հաղորդակցությունում ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներում: Բացի այդ, 2025 թվականին երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է վեց զբոսաշրջային (չարտերային) փոխադրում, տեղափոխել է շուրջ 1,5 հազար ուղևոր:
Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42,5 հազար ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների 14,5 հազար ուղևորով կրճատումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի և Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։
«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում ուղևորափոխադրումների կայուն աճը, ինչը երկաթուղային տրանսպորտի նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման ցուցանիշ է», - նշում է ՈՒղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: - Դրան նպաստում է մեր կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Անցյալ տարի մենք կատարելագործեցինք մերձքաղաքային էլեկտրագնացքների էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման ծրագիրը՝ նկատելիորեն ընդլայնելով համակարգի ֆունկցիոնալությունը։ Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք մեր վրացի գործընկերների հետ միասին թարմացնել միջազգային գնացքների տոմսերի առցանց ձեռքբերման ծրագիրը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․