Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել. ԶԼՄ
Թուրքիայի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ։ Այս մասին գրում է Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ–ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ։
«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Անկարան պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին, իսկ ռազմական գործողությունները դրանցից մեկն են։
Միևնույն ժամանակ Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և հրաժարական տվեց։
Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրը, ով Իդլիբ նահանգում ղեկավարում էր «փրկության կառավարությունը», իրեն հռչակեց նախարարների անցումային կաբինետի ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.