ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։
«ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը 2024-ի դեկտեմբերին կառավարությանն էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով է։
«Նախագիծն առաջարկվող տարբերակով ընդունելը հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնել ԵՄ լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների սպասումները, ինչպես նաև առավել աշխատանքային միջավայր ձևավորել ԵՄ-ի հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Կառավարության նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ նախագիծը դրական է, քանի որ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն «հարուստ բովանդակցությամբ ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել»։
«Այդ հարաբերություններն ընդգրկել են տարբեր ոլորտներ։ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը։ ԵՄ-ն ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը՝ քաղաքացիական առաքելության տեղակայման տեսքով։ ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայության ամրապնդմանը»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի աշնանը Եվրոպական խորհրդարանի ելույթը, ըստ որի՝ «ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։
«Մենք ԵՄ-ի կողմից տեսել ենք ՀՀ-ի անդամակցությունը հնարավոր համարելու նշանները։ Նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որոնք կիրառվել են կամ քննարկվում են ՀՀ-ի և ԵՄ-ի միջև»,- հավելել է Միրզոյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը չի առարկում նախագծի ընդունմանը։ Միաժամանակ նա հստակեցրել է, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին։
«Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Մեր Սահմանադրության համաձայն՝ ցանկացած սցենարում Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել ԵՄ-ին միայն հանրաքվեի, և անհրաժեշտ «կողմ» ձայներ հավաքելու դեպքում»,- շեշտել է վարչապետը։
Փաշինյանը հայտնել է, որ օրինագիծն ընդունելուց հետո ՀՀ կառավարությունը և ԵՄ-ն պետք է քննարկեն ճանապարհային քարտեզը։
2024-ի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Հայաստանի խորհրդարանը 2024-ի հունիսի 21-ին լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի վերաբերյալ:
Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 1-ին «ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նպատակահարմար չէր համարել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ Նա հիշեցրել էր Եվրախորհրդարանի ամբիոնից արված հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիությանը այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:
2024-ի հոկտեմբերի վերջին ԵՄ-ին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով օրենքի ընդունման համար ստորագրահավաքի նախաձեռնողները հայտնել էին 60 000 ստորագրություն հավաքելու մասին, որն ավելին է, քան անհրաժեշտ էր։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 14:39
Министр обороны Саудовской Аравии принц Халид бин Салман провел тайную встречу с президентом США Дональдом Трампом и другими ключевыми должностными лицами в Белом доме, чтобы обсудить усилия по деэскалации с Ираном. Об этом заявили источники Fox News.
-
2025-07-04 14:35
По итогам обысков в «Ташир групп» арестованы четыре человека, сообщает «Свобода».
-
2025-07-04 14:31
95 лет назад в этот день, 4 июля 1930 года, в армянском городе Ленинакан (ныне Гюмри) родился советский актер театра и кино, театральный режиссер, Народный артист СССР Фрунзик (Фрунзе Мушегович) Мкртчян. У актера было два имени: Мгер (так его звали дома) и Фрунзик, которое ему дал отец в честь известного полководца Михаила Фрунзе.
-
2025-07-04 14:29
Президент США Дональд Трамп заявил о недовольстве положением дел в урегулировании на Украине и выразил мнение, что во время разговора с российским лидером Владимиром Путиным не смог достичь прогресса. Об этом он сказал в беседе с журналистами.