Ադրբեջանի ԱԳՆ-ից Փաշինյանին հերթական պահանջներով են պատասխանել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին սոցցանցում կատարած գրառման մեջ գրել է ԱԳՆ ներկայացուցիչը. «Իսկ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան խոսքը։ Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրից՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքից։ Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք ամեն կերպ հրաժարվում տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելու գործընթաց սկսելուց, որը դուք ձեր սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել որպես Հայաստանի «բարի մտադրությունների» հաստատում։
Ավելի վաղ հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի և արտաքին գործերի նախարարության ղեկավարի, արձագանքել էր Բաքվի կողմից ծեծված «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» թեմային։ Հիշեցնենք, որ Բաքուն լկտի պահանջներ է ներկայացնում, այդ թվում՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձնել» Զանգեզուր։ Այս կերպ Ադրբեջանը «հող է նախապատրաստում» Հայաստանի դեմ հետագա քայլերի համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: