Բաքուն մինչև հունվարի վերջ պետք է տեղեկություններ տրամադրի Ադրբեջանում պահվող հայերի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև հունվարի վերջ Հայաստանին տեղեկություններ տրամադրել Բաքվում պահվող բոլոր հայերի, ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք Բաքվում պահվող ազգությամբ բոլոր հայերի, ՀՀ քաղաքացիների վերաբերյալ դատական պրոցեսներում պահանջներ ներկայացրել ենք։ Այս փուլում եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի վերջ։ Բաքուն պետք է մինչ այդ բոլոր պահվող անձանց մասին տեղեկատվություն տրամադրի, ակնկալում ենք մանրամասն տեղեկություններ՝ վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։ Այս տեղեկությունները ստանալուն պես մենք դրանք փոխանցում ենք նաև հարազատներին»,- նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված «թիվ 2» գանգատը վերաբերում է Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և ապօրինի ազատությունից զրկելու հարցին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 19:50
Уголовное дело по факту гибели армянского военнослужащего Карена Аветисяна возбуждено в Следственном комитете. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в пресс-службе ведомства.
-
2025-05-14 19:48
Окно возможностей для урегулирования конфликта на Украине будет открыто в ближайшие 14 дней. Такое мнение высказал генсек НАТО Марк Рютте на полях неформальной встречи глав МИД альянса в Анталье.
-
2025-05-14 19:46
Бывший депутат НС РА Самвел Фарманян пишет:
-
2025-05-14 19:44
Легендарный актер Роберт Де Ниро удостоен Золотой пальмовой ветви Каннского фестиваля, которую ему вручил Леонардо Ди Каприо.