ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական գրառմանը առ այն, թե ինչ է նշանակում "լավ ապրելը"։ Ըստ վարչապետի․"Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա"։
Ի պատասխան Հովհաննիսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․ "Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել․
Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը կարողանալ արագ կանգնեցնել՝ թույլ չտալով ահռելի զոհեր ու կորուստներ։
Հնարավոր չէ լավ ապրել, երբ 5000-ից ավելի զոհեր ես տվել։
Լավ ապրել հնարավոր չէ, եթե քո հայրենիքի մի մեծ, թանկ հատված աչքիդ առաջ քանդում են։
Լավ ապրել հնարավոր չէ, երք Բաքվում դատում են քո հայրենակիցներին։ Ինչքան էլ փող աշխատես ու ինչքան էլ կուշտ լինես, երբ քո արժանապատվությունը ստորացնում են, հնարավոր չէ լավ ապրել։
Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի։ Նորմալ մարդը չի կարող լավ ապրել այս պայմաններում։ Դա ամեոբայի երջանկություն է։
Հնարավոր չէ լավ ապրել, երբ ամբողջ Հայաստանով եռագույն դրոշով հազարավոր շիրիմներ են։
Եվ վերջապես, քանի որ կրթվելը հիմա նորաձև է ու աստիճանաբար սկսում ենք առնչընվել ժամանակակից աշխարհի տենդենցներին, ապա արժի հիշել, որ զարգացած հասարակությունները հասել են այն գիտակցության, որ լավ ապրելն ու երջանիկ լինելը փողը չէ պայմանավորում։ Մարդիկ չեն ուզում շատ փող ունենալ, այլ՝ առողջ միջավայր, սոցիալական երաշխիքներ, սոլիդ իշխանություն, ինքնադրսևորվելու հնարավորություններ, ամեն օր պատերազմ չունելու հնարավորություն։
Կան երկրներ, որտեղ շատ փող ունենալը ամոթ է։ Կան երկրներ, որոնք սահմանափակում են շատ փող ունենալու հնարավորությունը, օրինակ՝ մեր սիրելի Ֆրանսիան։
«Լավ ապրելը հավասար է լավ ուտելուն» քարանձավային մտածողությունը պետք է կանգնեցնել առողջ, առաջադիմական միավորներով, որոնք հայ ժողովրդին ասելու այլ բան կունենան ու Հայաստանին սազող գաղափարներով կգան իշխանության"։
VERELQ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.