Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԼՈԿ ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ Է
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները, նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նշենք, որ հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։
Ըստ Օսկանյանի` փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք։
«Փաստաթղթում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շեշտադրումը ընդգծում է երկրի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Այս բացթողումն աչքի է զարնում՝ հաշվի առնելով սահմանային շարունակվող լարվածությունը, միջանցքային սպառնալիքներն ու 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանումը։ Ադրբեջանի գործողություններին հակակշռելու կոնկրետ միջոցների բացակայությունը հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցություն է առաջարկում, թե սին խոստումներ է տալիս»,–գրել է նա։
Ըստ Օսկանյանի` մեկ այլ խնդրահարույց տարր է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կոչը, և անհարմար հարց է ծագում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի բարդությունները, թե՞ բավարարվում է հերթապահ խոսքերով։
«Այս փաստաթուղթը Հայաստանի տարածաշրջանային դաշնակիցներին հավանաբար անհանգստություն կպատճառի։ ԱՄՆ-ի հետ գործընկերության շեշտադրումը՝ զուգակցված եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման ակնարկներով, վտանգում է առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչպիսին է Ռուսաստանը։ Նման բառապաշարը կարող է մեկնաբանվել որպես հեռացում ավանդական գործընկերությունից և ավելի սրել լարվածությունն առանց այն էլ աշխարհաքաղաքական երերուն իրավիճակում»,– ընդգծել է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել նաև Էներգետիկ բազմազանեցման ու եվրոպական շուկաներին ինտեգրվելու մասին մեկ այլ խնդրհարարույց կետի վրա։ Նրա խոսքով` թեև այս նպատակները համահունչ են ԱՄՆ-ի շահերին՝ դրանք անտեսում են առօրեական այն մարտահրավերները, որոնց Հայաստանը բախվում է ռուսական էներգակիրներից իր կախվածության և խոշոր տերություններով շրջապատված տարածաշրջանում իր անկայուն դիրքի պատճառով։
Օսկանյանը շեշտել է, որ փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս համաձայնագիրը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:40
Армения готова быть суверенным негосударством. Именно это было сказано на пресс-конференции Пашиняна, пишет в своем телеграм-канале соучредитель Группы Альтернативных проектов Ваге ОВАННИСЯН.
-
2025-07-18 11:45
На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.
-
2025-07-18 11:43
Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.