«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Մինսկի խմբի լուծարմանը համաձայն է մի պայմանով, որ կնքվի խաղաղության չարչրկված պայմանագիրը, սակայն տարեսկզբին Ալիևի ագրեսիվ հայտարարություններից հետո, երբ Սյունիքում ուժով միջանցք բացելու բաց սպառնալիքներ հնչեցին, նա ընկրկեց՝ շտապելով համաձայնել այս հերթական պահանջին:
Ավելին՝ օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ իր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում էր ընդունել, որ հայեցակարգը պետք է ներկայացվի 2026-ի դեկտեմբերին: Իսկ սա նշանակում է, որ 2027-ին պետք է լիներ սահմանադրական հանրաքվե։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է եղել` 1992-ից ի վեր: Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ` բոլորում Արցախը ունենալու էր անկախ կամ անկախին համազոր կարգավիճակում։ Հիմա, երբ Փաշինյանը հանրությանը համոզում է, որ Ղարաբաղը հանձնելու մասին է եղել բանակցային ողջ պատմությունը և երբ չկա Արցախն ու իրենց հայրենիքն էլ այս 29 հազար քառակուսի կիլոմետրից պակաս տարածքն է, հետևաբար ինչի՞ է պետք այդ ֆորմատը։
Իրականում՝ Մինսկի խմբի առկայությունը Ադրբեջանին մտահոգում է, որովհետև քանի դեռ կա Մինսկի խումբը, դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Արցախի խնդիրը։ ՄԽ-ի լուծարումը հատուկ ընթացակարգ չի ենթադրում, պարզապես հակամարտող կողմերը պետք է համատեղ դիմում գրեն անդամ պետություններին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա մի մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.