Մելիքյան․ Գերիների հարցում հայաստանյան իշխանություններն Ադրբեջանի լիարժեք դաշնակիցներն են
Շատ ավելի հավանական է, որ մեր գերիների հարցը լուծվի մարսեցիների կամ Լատինական Ամերիկայի մի փոքրիկ երկրի միջամտությամբ, քան թե Նիկոլ Փաշինյանը մատը մատին կխփի և կօգնի այն մարդկանց, ովքեր այս պահին գտնվում են Բաքվի բանտում, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի բանտում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի երեկվա նամակին, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանը շեշտեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն փորձում օգնել մեր գերիներին, այլև իրենց տեղեկատվական ռեսուրսներով տակից մեղադրում են նրանց.«Սա է իրավիճակը։ Ռուբեն Վարդանյանը խոսում էր նրա մասին, որ Ադրբեջանում չկա որևէ իրավական գործընթաց, որ այնտեղ բռնապետություն է և մարդու իրավունքների նկատմամբ տարրական հարգանք չկա»։
Թե ինչը կարող է ստիպել Ադրբեջանին, որ նրանց բաց թողնի՝ Մելիքյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ հայաստանյան իշխանություններն այս հարցում Ադրբեջանի լիարժեք դաշնակիցներն են, ոչ թե՝ հայկական շահերը ներկայացնողները։
Հիշեցնենք, որ երեկ ապօրինաբար Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների միջոցով ուղերձ էր փոխանցել միջազգային հանրությանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.