Աղաջանյան․ Փաշինյանի Դավոս մեկնելը պատահական չէ. հերթական բանակցային դրվագն է նախապատրաստվում
Մենք շատ տխուր հիշողություններ ունենք Նիկոլ Փաշինյանի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին առաջին մասնակցությունից. Ամենաանպատշաճ ձևով նա ներկայացով և որպես անձ, և որպես քաղաքական գործիչ, որը տարիներ շարունակ Արցախի խնդրով արտահայտություններ է արել, թե որպես պետության ղեկը ստանձնած անձնավորություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարի երկար ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է մասնակցել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:
«Այսքան տարի անց մենք տեսնելու է բոլորովին այլ կերպար և ակնկալել, որ նա ավելի լավ և ավելի համարձակ ու բանիմաց կերպով է արտահայտելու իր դիրքորոշումները, ես խիստ կասկածում եմ՝ հաշվի առնելով պարտվողական ու զիջողական քաղաքականությունը, որ իրականացնում է և ամենօրյա դոզավորված նահանջի և հանձնման դրվագները, որին մենք ականատես ենք լինում:
Վստահ եմ, որ այդ համաժողովին մասնակցելու համաձայնությունը պատահական չէ. վերջին շրջանում նրա և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպումները կազմակերպվում են որևէ միջազգային միջոցառման շրջանակներում՝ լինի ռուսական, կամ արևմտյան հովանու ներքո: Ենթադրում եմ, որ հերթական բանակցային դրվագն է նախապատրաստվում, որի ժամանակ կհամաձայնեցվեն թե Մինսկի խմբից հրաժարվելու հարցերը, թե այլ զիջումներից մենք տեղեկացված կլինենք»,-ասաց նա:
Ձյունիկ Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ այդ հնարավոր հանդիպման օրակարգում լինելու են նաև հարցեր, որոնց մասին նորամուծություն համարվող ֆեյսբուքյան տեղեկատվական գրեթե պաշտոնական դարձած խողովակներով փոխանցում են իշխանությունների դիրքորոշումները. «Դրանց ստվար մասը պետության ու ժողովրդի համար կործանարար հետևանքներով հղի են: Ես կարծում եմ, որ այս պարագայում կքննարկվեն մի շարք այլ դրույթներ ևս: Ես չեմ ակնկալում ադրբեջանական կողմից որևէ ընդառաջ քայլ կամ որևէ դրական մոտեցում՝ հաշվի առնելով նաև մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումները և սիրիական ձեռքբերումների առումով Թուրքիայի էլ ավելի ամբարտավան ու հանդուգն կեցվածքը, ոն իր արտացոլումն է գտնում նաև Ադրբեջանի նախգահի պահվածքի վրա: Ես վստահ եմ, որ Ալիևը մենախոսությամբ հանդես կգա, այսինքն իր պահանջները կդնի և կակնկալի հայկական կողմից դրնց բավարարում»,- ասաց դեսպանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 08:00
Взрыв с последующим возгоранием произошел в квартире на девятом этаже жилого дома на улице Генерала Тюленева на юго-западе Москвы, сообщает ТАСС со ссылкой на источник в оперативных службах.
-
2025-05-05 07:57
Израиль ответит в семикратном размере за ракетную атаку по аэропорту имени Бен-Гуриона, осуществленную йеменским движением "Ансар Алла". Об этом заявил глава оборонного ведомства Израиля Исраэль Кац.
-
2025-05-05 07:55
Прибывшая в Армению с официальным визитом делегация во главе с мэром Марселя Бенуа Паяном посетила мемориальный комплекс Геноцида армян в сопровождении членов Совета старейшин Еревана и Чрезвычайного и Полномочного посла Франции в Республике Армения Оливье Декотиньи.
-
2025-05-05 07:50
Индия остановила подачу воды через плотину Баглихар на реке Ченаб на границе с Пакистаном и планирует аналогичные меры на плотине Кишанганга на реке Джелум, сообщает Press Trust of India со ссылкой на источник.