Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՄԱՍ
Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ մարդկանցից շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ: Այս մասին գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Այստեղից սակայն չի հետևում, որ չենք կարող օգնել ընդհանրապես, և այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված: Մի քանի առաջարկ ներկայացնեմ ստորև, տեղի ունեցողի պատճառահետևանքային կապերի հստակ գիտակցությամբ՝
- պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի,
- ավելի մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից,
- հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձման,
- Սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ռեսուրսը կենտրոնացնել պատանդների ազատման խնդրի վրա, իրենց բնակության երկրներում լոբբիստական աշխատանքը դրա վրա սևեռելով: Հատուկ շեշտադրել աշխատանքը ՌԴ ղեկավարության հետ, քանի որ Բաքվում պատանդառված հայորդիները գտնվել են նրա խաղաղապահ ուժերի փաստացի պաշտպանության ներքո,
- Համաշխարհային հանրային կարծիքը սևեռել Բաքվում տեղի ունեցող դատաստանի վրա, ամեն կերպ հեղինակազրկելով այնտեղ իշխող ժառանգական բռնապետական համակարգը:
Եթե այսքանը բավարար չլինի, կարող ենք մտածել ավելի արմատական միջոցների մասին, մեր պատմության մեջ դրա մեծ փորձ կա: Իմ կողմից հանձնառություն եմ վերցնում սեփական առաջարկներին հետևողականորեն հետամուտ լինելու, մինչ այդ իմ զորակցություն եմ հայտնում մեր ազատագրական պայքարի ծանր բեռը աննահանջ տանող պատանդառված հայրենակիցներին՝ այս անգամ ի դեմս անվեհեր հրամանատար Լևոն Մնացականյանի, որի հետ պատիվ եմ ունեցել համագործակցել այն օրերին, երբ ինքը դեռ ղեկավարում էր Արցախի պաշտպանության բանակը: Աստված ձեզ պահապան, պինդ եղե՛ք»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.