ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Մարկո Ռուբիոյին հաստատել է պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երկուշաբթի Մարկո Ռուբիոյին հաստատել է պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։
Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ էր քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու օգտին և առաջարկել վերին պալատի լիագումար նիստում հաստատել սենատորին այս պաշտոնում:
Անցած շաբաթ Սենատի լսումների ժամանակ 53-ամյա Ռուբիոն ասել է, որ Կիևի չեզոքության հարցը, ի վերջո, կդառնա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր բանակցությունների մաս, և կարող է քննարկվել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը: Սենատորը նշել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի կարողանա ռուսական ուժերին հետ մղել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև 2022թ. փետրվարը։ Ռուբիոն նաև կարծում է, որ ԵՄ-ի կողմից ռուսական էներգակիրների գնումները թուլացնում են Արևմուտքի երկրների՝ Մոսկվային զսպելու ներուժը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ ամերիկյան քաղաքացի Մարկ Ֆոգելի դեպքը կլինի ցուցիչ, որը ցույց կտա, թե արդյոք հնարավոր է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորումը։ 2022թ. հունիսին Ֆոգելը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։
2011թ. հունվարից հանրապետական Ռուբիոն Սենատի անդամ է։ Նա Կոնգրեսի վերին պալատում ներկայացնում է Ֆլորիդայի նահանգը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.