ՏԱՎՈՒՇՈՒՄ ՆՈՐ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ. ՄԱՐԴԻԿ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում են տարածքներ հանձնել Կիրանց-Ոսկեպար հատվածից:
Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը մեզ ասաց, որ խոսքը վերաբերում է «Ոսկեպարի եռանկյունի» կոչվող հատվածին, որն ունի խիստ կարևոր ռազմավարական նշանակություն, և այն Ադրբեջանին հանձնելու դեպքում մի շարք տարածքներ, այդ թվում` գազատարը, ճանապարհը, անցնում են թշնամու վերահսկողության տակ: Տեղի բնակիչները, որոնք անցած տարվա գարնանը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ գերակտիվ էին, այժմ էլ վճռական են տրամադրված, չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն մեզ ասացին, որ կա առաջնորդի խնդիր:
Մարդիկ ցանկանում են ամեն գնով պահել իրենց հողերը, բայց կարծում են, որ պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ միայնակ անզոր են, իրենց ուժեղ, խելացի և չընկրկող առաջնորդ է հարկավոր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.