ՀՀ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել բանակցային փաթեթները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, բայց պատրաստ չէ կատարել ժողովրդին տված խոստումները, մասնավորապես՝ հրաժարվել է խոստումից, թե պատրաստ է քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակում քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանն արդեն իսկ հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է քաղաքացիներին պատմել, թե մինչ իր աղետալի բեմելը, ինչ բանակցային փաթեթներ էին առկա»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով՝ բանակցային փաստաթղթերի գաղտնիության մասին հնարավոր պատճառաբանություններն անտեղին են։
« Ասել, թե դրանք գաղտնի են, գաղտնի էլ պիտի մնան, անտրամաբանական է, որովհետև դուք պատրաստ եք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, էլ ի՞նչ գաղտնիության մասին կարող է լինել խոսքը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամվորը, ապա հնչեցրեց հանրության պահանջը՝ հրապարակել բանակցային փաթեթները։
«Լրատվականները, պաշտոնաթող նախագահները և, ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները
Այդ պահանջին միանում է նաև Հանրապետական կուսակցության ֆրակցիան»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.