Թրամփը գործադիր հրամաններ է ստորագրել, համաձայն որի ԱՄՆ-ում ճանաչվում են միայն երկու սեռեր՝ արական և իգական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը ստորագրել է գործադիր հրամաններ, որոնք ազդարարում են, որ երկրի կառավարությունը ճանաչելու է միայն երկու սեռ՝ արական և իգական, և վերջ է դնելու «արմատական և վատնող» բազմազանությանը, հավասարությանը և ներառման ծրագրերին դաշնային գործակալություններում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույցում, Թրամփի երդմնակալությունից մեկ օր առաջ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասնել են երկու հրամանները՝ դրանք միավորելով որպես Թրամփի վարչակազմի «խելամտության վերականգնման» ավելի լայն ծրագրի մի մաս:
Պաշտոնյաները ներկայացրել են գենդերային կարգը որպես «կանանց գենդերային գաղափարախոսական ծայրահեղականությունից պաշտպանելու և դաշնային կառավարության կենսաբանական ճշմարտությունը վերականգնելու քաղաքականության մի մաս»:
Հրամանի նպատակն է պահանջել, որ դաշնային կառավարությունն օգտագործի «սեռ» տերմինը «գենդեր» բառի փոխարեն և հանձնարարել Պետդեպարտամենտին և Ներքին անվտանգության նախարարությանը «ապահովել, որ պետական պաշտոնական փաստաթղթերը, ներառյալ անձնագրերն ու վիզաները, ճշգրիտ արտացոլեն սեռը»,- ասել է պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյայի խոսքով՝ գենդերային կարգը նաև կկանխի հարկ վճարողների միջոցների օգտագործումը գենդերային անցման հետ կապված առողջապահական խնամքի նպատակով և կավելացնի «գաղտնիություն ինտիմ վայրերում» այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են բանտերը, միգրանտների ապաստարանները և բռնաբարության զոհերի ապաստարանները:
2022 թվականին Բայդենի վարչակազմը թույլ տվեց ԱՄՆ քաղաքացիներին ընտրել «գենդերային տեսանկյունից չեզոք» «X» տառը՝ որպես նշում իրենց անձնագրերում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.