Последние новости

«Ռադիո Ջազն» այլևս չի հեռարձակվի․ ՀՌՀ-ն դադարեցրել է լիցենզիան

«Ռադիո Ջազն» այլևս չի հեռարձակվի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել 107ՖՄ հաճախականությամբ հեռարձակվող ռադիոկայանի լիցենզիան։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պատճառը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտումն է։ Մասնավորապես, հանձնաժողովն արձանագրել է, որ հունվարի 5-ի ժամը 21։30։57-ից սկսած ռադիոկայանը դադարեցրել է ռադիոհաղորդումների հեռարձակումը։

Ըստ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։

Հանձնաժողովի հունվարի 17-ի նիստում ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանն ասել է, որ հեռարձակումը դադարեցնելու հիմնական պատճառ ֆինանսական վիճակն է։

Հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական տույժ կիրառել և 3 օրով` հունվարի 18-20-ը, կասեցնել լիցենզիան։ Քանի որ ժամկետը լրանալուց հետո արձանագրված իրավախախտումը չի վերացվել, ռադիոկայանի լիցենզիան դադարեցվել է։

Նշենք, որ «Ռադիո Ջազը» լիցենզիա էր ստացել 2017 թվականին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ