Թրամփն իր բանագնացին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիտ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության դադարեցման: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է «Wall Street Journal» թերթը։
Միաժամանակ հոդվածում նշվում է` գործնականում ոչ ոք չի կարծում, որ նա կարող է դա անել: Ըստ թերթի` ԱՄՆ–ի նոր առաջնորդը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունների ընթացքը:
Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները կարող են կայանալ ավելի վաղ, քան առաջիկա կես տարում: Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ կկարողանա Ուկրաինայի հակամարտության կարգավորման հասնել բանակցությունների միջոցով։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մեկ օրում կկարողանա կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծում ունենալուն համար։ Հունվարի 14-ին «Bloomberg» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրի հարցում և համարում է, որ հակամարտությունը ռազմավարական նշանակություն չունի ԱՄՆ շահերի համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.