«Լիդիան Արմենիային» տրված թույլտվություններն անբողոքարկելի ակտեր են և չեն կարող դատարանի վճռով անվավեր ճանաչվել
«Լիդիան Արմենիան» հայտնում է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված բարենպաստ որոշման մասին:
Դատարանը վճռել է, որ Ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել:
Մասնավորապես, 2015թ. երկու հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով Ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը:
Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել:
Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու, հայցը:
Նշենք նաև, որ «Լիդիան Արմենիան», երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.