Դանիելյան․ Ձեր ասածից մարդ բան չհասկացավ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհից որևէ հատված տալու՞ եք Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հրապարակում ենք պարտադիր՝ մամուլի հաղորդագրությունների տեսքով, և այդ շրջանակից դուրս չենք գալիս: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե սահմանազատման գործընթացում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածում որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմին կա, թե՞ չկա:
«Մենք ունենք հաստատված կանոնակարգ և այն հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, ինիչ տեսք են ստանում այդ որոշումները և ինչպես են դրանք մտնում ուժի մեջ: Այս շրջանակներում դուք կարող եք գտնել ձեր հարձի պատասխանը»,-ասաց փոխբվարչապետը:
Գառնիկ Դանիելյանն էլ արձագանքեց. «Միգուցե դահլիճում հարցնենք, որևէ մեկը ձեր ասածից բան հասկացա՞վ, թե ոչ: Կոնկրետ հարց եմ տալիս, ակնկալում եմ հստակ պատասխան»:
Մհեր Գրիգորյանն ասաց. «Նախ հաշվի առնելով հարցի կարևորությունը և զգայնությունը, դուք պարտավոր եք նաև բացահայտեք, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն: Հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են, և չեն կարող գաղտնի մնալ: Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամուլի հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել: Եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.
-
2025-04-30 19:31
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил о поддержке видения Дональда Трампа по урегулированию украинского конфликта. Его слова приводят РИА Новости.
-
2025-04-30 17:16
«Господин Авинян, я обращаюсь к вам как к человеку, с которым я лично общался и считал адекватным человеком.
-
2025-04-30 17:13
Администрация президента Турции опровергла сообщения о якобы возможности блэкаута в республике в течение 72 часов.