2025-ին Հայաստանի 2 մարզի համար կստեղծվի առաջին ժամանակակից աղբավայրը. նախարար
ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար նախատեսված ժամանակակից աղբավայրը կգործի 2025 թվականին։ Այս մասին հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ իշխանությունները խոստացել են շինարարությունն ավարտել 2022 թվականին, սակայն աղբավայրը մինչ օրս չի գործում։
Խուդաթյանն ի պատասխան ասաց, որ աղբավայրի շինարարությունն արդեն ավարտվել է, ներկրվել են աղբատար մեքենաներ, որոնք այժմ գրանցման փուլում են: 4-5 ամիս անց դրանք կսկսեն աշխատել։
Նրա խոսքով՝ նախարարությունը քննարկում է ժամանակակից խոշոր աղբավայրերի կառուցման հնարավորությունը։ Արդյունքում հանրապետությունում նախատեսվում է թողնել 4-5 աղբավայր, իսկ մնացածը` փակել։
Հիշեցնենք, որ աղբավայրի բացման նախագիծը սկսվել էր դեռևս 2019 թվականին, սակայն ձգձգվել էր 6 տարով, թեև շինարարության շատ մեծ ծավալ չէր ենթադրում: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով, նախագծի սկզբնական արժեքը կազմել է 11 մլն եվրո։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.