Թրամփը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցներ սահմանել բոլոր արտահանումների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին բարձր հարկերով, մաքսատուրքերով և պատժամիջոցներով բոլոր արտահանումների համար, եթե նա չդադարեցնի պատերազմն Ուկրաինայում։
«Ես չեմ ուզում վնասել Ռուսաստանին։ Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ, չնայած նրան, որ արմատական ձախականները պնդում են․ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան»: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ այդ ընթացքում կորցնելով գրեթե 60,000,000 կյանք: Այս ամենը հաշվի առնելով՝ ես պատրաստվում եմ Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է, և նախագահ Պուտինին շատ մեծ լավություն անել։ Համաձայնության եկեք հիմա և դադարեցրեք այս ծիծաղելի պատերազմը։ ԱՅՆ ՄԻԱՅՆ ԱՎԵԼԻ ԿՎԱՏԱՆԱ։ Եթե մենք «գործարքի» չգնանք, ընդ որում մոտակա ժամանակում, ես այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին և մյուս մասնակից երկրներին: Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Ժամանակն է «գործարք կնքելու»։ ԱՅԼԵՎՍ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՍՎԻ ՈՉ ՄԻ ԿՅԱՆՔ» – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.