Դենիս ԴԵՆԻՍՈՎ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԵՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՇԱՀԵՐԻ ԾԱՅՐԱՄԱՍՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը և Դոնալդ Թրամփի գալով ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները։
«Լավրովը շատ կոնկրետ է արտահայտվել այդ համաձայնագրի վերաբերյալ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է նայել կողմերի կոնկրետ գործողություններին։ Ինչ կլինի ստորագրումից հետո, եթե այս փաստաթուղթը երկու երկրների համար մնա ընդամենը խորհրդանիշ, իսկ երկկողմ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չլինի, ապա դա կլինի բոլորովին այլ իրավիճակ։
Իսկ եթե ԱՄՆ-ն որոշի զգալիորեն ակտիվացնել իր ջանքերը Հայաստանին իր ուղեծրում ներգրավելու ուղղությամբ, որպեսզի երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի դուրս գան անվտանգության, քաղաքական և տնտեսական ասպեկտների հետ կապված շփումներում, ապա դա արդեն կազդի Կովկասում ընդհանուր իրավիճակի և Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների վրա։ Բայց արժե վերադառնալ Լավրովի բնութագրմանը, որտեղ նա առաջարկում է նստել և տեսնել, թե ինչ է, այնուամենայնիվ, տեղի ունենալու իրական հարթությունում այս համաձայնագրից հետո»,- նշել է Դենիսովը։
Փորձագետի կարծիքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն չի լինի։
«Թրամփի և նրա վարչակազմի համար Հարավային Կովկասի տարածաշրջանը առաջնահերթություն չէ։ Մենք գիտենք Թրամփի առանցքային արտաքին քաղաքական շահերը, և դրանց մեջ Հայաստանը չկա, ուստի կա զգացողություն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը և հայ-ամերիկյան հարաբերություններն առայժմ լինելու են ԱՄՆ-ի շահերի ծայրամասում։ Մենք հիանալի հասկանում ենք, որ այժմ ԱՄՆ-ը զբաղվելու է ուկրաինական խնդրով, Մերձավոր Արևելքի խնդրով, միգրանտներով և այլն։ Առայժմ մենք չենք կարող խոսել այն մասին, որ ինչ-որ բան արմատապես կփոխվի տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Հայաստանի հետ ԱՄՆ փոխհարաբերություններում»,- եզրափակել է Դենիսովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».