«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել։
Ուշագրավ է, որ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչև փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել: Երեկ մարզպետի պատգամավոր եղբորը՝ Վահե Ղալումյանին հարցրինք. ճի՞շտ է, որ սկսվել է սահմանազատման գործընթացը։ Պատգամավորն ասաց՝ տեղյակ չէ։
Հիշեցնենք․ սահմանազատման հանձնաժողովն անցած շաբաթ հայտնեց, որ գործընթացը կվերսկսվի Հայաստանի հյուսիսից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդում: Օրինակ, թե ինչ սկզբունքով են առաջ շարժվելու հանձնաժողովները, արդյո՞ք Ադրբեջանի՝ տարիներ առաջ օկուպացրած տարածքները կվերադարձվեն մեզ, տեղի կունենա՞ փոխանակում, թե՞ մենք բացառապես տվողի դերում ենք լինելու, ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, որի մի հատվածը, ենթադրում են՝ սահմանազատման արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
Երեկ Գառնիկ Դանիելյանը նման հարց տվեց Մհեր Գրիգորյանին՝ ճանապարհի ինչ-որ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանին։ «Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում և ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- «ցրեց» Մհեր Գրիգորյանը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.