Քոչարյանը դատավորից բացատրություն պահանջեց. վիճաբանություն դատական նիստի ժամանակ
Դատավարության ընթացքում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Սարգիս Պետրոսյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։
Քոչարյանից բացի մեղադրյալների թվում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո։ Սակայն ավելի ուշ որոշումը բողոքարկվել էր, գործը փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարան, որը ամբաստանյալներին սկսեց նոր մեղադրանքներ առաջադրել։
Դատավարության ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին հիշեցրեց, որ ամբաստանյալ Քոչարյանի նկատմամբ շարունակում է գործածվել «մեղադրյալ» բառը՝ չնայած մեղադրանքի բացակայությանը։ Նա նշեց, որ պաշտպանական կողմն առարկում է սրա վերաբերյալ, ինչի մասին երկու անգամ տեղեկացրել է դատարանին։
Պետրոսյանը պատասխանեց, որ դատարանը չի ընդունում պաշտպանական կողմի առարկությունը։
Դրան արձագանքեց Քոչարյանն՝ դատավորից պահանջելով բացատրել, թե կոնկրետ որ հոդվածով է ինքը մեղադրվում։ Ի պատասխան՝ դատավորը նկատողություն արեց նրան՝ նշելով, որ չի կարելի տեղից խոսել։ Քոչարյանը կրկին պահանջեց ճշտել հոդվածը։
Վեճին միջամտեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ դատարանին հիշեցնելով, որ այն ամենը, ինչ ասվում է, արձանագրվում է և իրավական հետևանքներ է ունենալու, օրինակ՝ այլ դատական ատյաններում։
Միևնույն ժամանակ դատարանին առանձին դիմեց Արմեն Գևորգյանը։ Քննարկումներից հետո դատարանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանին թույլատրեց հունվար-փետրվարին մեկնել Հայաստանից՝ մասնակցելու ԵԽԽՎ մարմինների նիստերին։
Դատական նիստը հետաձգվեց, նորը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.