ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում փաստորեն դատավորը հեռացվել է դատական համակարգից։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Նա նաև նշել է. «Իհարկե, Եվրոպական դատարանը պարտավորեցրել է վերաբացել այդ գործը, բայց ակնհայտ է, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն ԱՆդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ և այն պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի։
Պարզ է, որ նույն սուբյեկտի անձնական քինախնդրությամբ հեռացված մյուս դատավորների մասով ևս շուտով ստացվելու են Եվրոպական դատարանի՝ հանցակազմ առաջացնող այլ դատական ակտերը, բայց այս պահին Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են»:
Նշենք, որ «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է Սուրեն Անտոնյանի՝ 2023 թվականի հունվարին Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի պաշտոնից ազատելուն։
Նա 2009 թվականին նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ մինչև 65 տարեկանը պաշտոնում մնալու իրավունքով։
Գույքային վնասի առնչությամբ դատարանը գտել է, որ լավագույն փոխհատուցումը կլինի գործի վարույթի վերաբացումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, եթե պրն Անտոնյանը այդպես պահանջի։ Դատարանը որոշել է, որ Հայաստանը պրն Անտոնյանին վճարի 3,600 եվրո՝ ոչ գույքային վնասի համար, և 1,420 եվրո՝ ծախսերի և ծախսումների համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 15:44
Братья (президенты Турции и Азербайджана – ред.) сверят часы, подготовят вопросы, и туда поедет тот, кто в свое время сидел на стуле напротив сидящего в кресле, с перевернутым армянским флагом. Об этом в ходе традиционных брифингов в Национальном Собрании заявил 20 июня депутат от оппозиционного блока «Армения» Агван Варданян, комментируя визит премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию.
-
2025-06-20 15:42
Агрессия Израиля против Ирана могла быть организована с целью того, чтобы сорвать начавшийся переговорный процесс по ядерной программе между Тегераном и Вашингтоном. Об этом 20 июня заявила официальный представитель МИД России Мария Захарова на XIX Генассамблее OANA, проходящей в дни Петербургского международного экономического форума (ПМЭФ-2025).
-
2025-06-20 15:41
Одна из больниц Тегерана подверглась ракетной атаке Израиля в пятницу, сообщает официальный представитель Минздрава Ирана Хосейн Керманпур.
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.