Տասնամյակներով կուտակված խնդիրների թնջուկի մասն է․ Զախարովան՝ հայ գերիների վերադարձի մասին
Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:
Զախարովան ընդգծել է, որ գոյություն ունեցող հարցերից շատերը սրվել են տասնամյակների ընթացքում:
«Այս խնդիրները մի վայրկյանում չեն առաջացել, դա տարիներ շարունակ ձևավորված բարդ թնջուկի մի մասն է։ Դրանք պետք է լուծել Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին աջակցել փախստականների իրավունքների պահպանման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման, անհետ կորածների որոնման, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման և վերադարձի հարցերում: Այդ միջոցառումները, նրա կարծիքով, կարող են բարելավել կողմերի միջև երկխոսության մթնոլորտը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.