Последние новости

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՔԱՅԼԻ ՎՐԱ…

Դեռևս 2024 թվականին փորձագետները կանխատեսել են առաջին անհրաժեշտության ապրանքների գների և հարկերի բարձրացումը 2025թ. հունվարից։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների չափերը չեն ավելացվելու։ «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ «իշխանությունների քաղաքականությունը հարվածում է ոչ միայն ծայրահեղ աղքատներին, այլև նրանց, ովքեր դեռ հավասարակշռություն են պահպանում աղքատության եզրին»:

Հունվարի 1-ից մայրաքաղաքում նախատեսվում էր եռապատիկ բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը։ Հետաձգումը մինչև փետրվար պայմանավորված էր նոր մեխանիզմի անկատարությամբ։ Փետրվարը մոտ է, իսկ գործարկված տեխնիկական սարքավորումները շարունակում են «կուլ տալ» ուղեվարձը՝ տալով թղթի կտորներ, որոնք հաշված օրեր կամ նույնիսկ ժամեր անց ժամկետանց են դառնում։ Իրավիճակը նույնն է էլեկտրոնային դեղատոմսերի նորամուծության պարագայում, ինչը իշխանությունների անփութության պատճառով հսկայական տուգանքներ և նույնիսկ սնանկացում բերեց դեղատներին։ Տրանսպորտի կտրոնների շուրջ աղմուկը բավական թեժացրել է իրավիճակը հասարակության մեջ՝ գույքահարկի աճի խորապատկերին, որը այս տարի կրկնապատկվում է։

Շարքային քաղաքացիները ամանորյա տոներից առաջ և հետո գրեթե ամեն օր արձանագրում են առաջին անհրաժեշտության մթերքների թանկացում։ Այն փաստը, որ փաստաբանական ծառայությունները, ինչպես նաև հաշվապահական աջակցության ընկերությունների ծառայությունները գալիք տարում կթանկանան հարկի ավելացման պատճառով, առայժմ բուռն վրդովմունք չի առաջացնում։ Շարքային քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով չեն առնչվում այդ ծառայությունների հետ։ Ակնհայտ է, որ այսուհետ այդ ընկերությունների ծառայություններից կարող են օգտվել միայն բնակչության հարուստ խավերը։

Շրջանառության հարկի դրույքաչափի կտրուկ բարձրացումը և դրա առաջիկա փոխարինումը ավելացված արժեքի 20% հարկմամբ, մասնագետների միաձայն կանխատեսմամբ, արդեն ընթացիկ տարում կհանգեցնի փոքր խանութների ու առևտրային կրպակների, փռերի, բանջարեղենի և մսի վաճառակետերի զանգվածային սնանկացման և փակման: Ընդ որում խոսքը ոչ թե ամռան կամ աշնան հեռանկարի, այլ առաջիկա շաբաթների ծրագրերի մասին է։ Նշված ժամանակահատվածում այդ վաճառակետերում գները կբարձրանան սուպերմարկետների մակարդակի, ինչն էապես կազդի պահանջարկի և գնողունակության վրա։

Հայտնի է, որ այդ կետերի հաճախորդների հիմնական համակազմը բնակչության սոցիալապես խոցելի շերտերն են։ Եթե առևտրի ակտիվությունը նվազի, ապա այդ օբյեկտները կսնանկանան։ Ռեժիմին 6,5 տարվա ընթացքում չհաջողվեց վերջ դնել փողոցային առևտրին, փոխարենը հաջողվեց գոյատևման շեմին հասցնել մանր բիզնեսն ու փոքր ձեռներեցությունը։

Ասել, որ 2025-ի սկիզբը նշանավորվեց զանգվածային դժգոհության աճով, նշանակում է՝ ոչինչ չասել։ «Չես կարողանում վճարման նոր համակարգ մտցնել՝ մի՛ արա», «Իշխանությունները ոչինչ չեն կարողանում, բացի ժողովրդին թալանելուց ու հասարակ մահկանացուների հաշվին հարստանալուց». այսպիսին են փողոցային հարցումների մասնակից քաղաքացիների առավել հաճախ կրկնվող գնահատականները: Այս տարի արդեն տեղի են ունեցել մսավաճառների բողոքի ակցիաներ, որոնցից ստուգողները համապատասխան փաստաթղթեր են պահանջել։ Անցած տարիների ընթացքում իշխանությունը չկարողացավ սպանդանոցային քաղաքակիրթ կետեր կազմակերպել խոշորացված բոլոր համայնքներում, փոխարենը հիմա տուգանում է նրանց, ովքեր չեն կատարում սպանդանոցի պայմաններում մորթի հրահանգը:

Այս տարի փողոց են դուրս եկել նաեվ ոսկեվաճառները, մայրաքաղաքի փողոցներում ստորագրահավաք է ընթանում ընդդեմ փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր մեխանիզմի ներդրման: Դժգոհությունը համատարած է, սակայն խոսքը բողոքի դեռևս տեղային ակցիաների մասին է։ Եթե դատենք դրանց թեժությունից, ապա սարերի հետևում չէ այն ժամը, երբ բողոքի առվակները կմիավորվեն՝ դառնալով ռեժիմին ցուցաբերվող համաժողովրդական դիմադրության հզոր գետ

Համատարած դժգոհությունն ուժգնանում է Փաշինյան ամուսինների «փոդքասթներից» և ընտանիքի հոր քարոզներից՝ կյանքի բոլոր առիթների համար։ «Գլխում աղքատության» մասին մենախոսությանը փոխարինելու եկավ այն թեզը, թե «մարդիկ պետք է շատ աշխատեն, շատ վաստակեն ու շատ ծախսեն», իսկ «սևերի ու սպիտակների» մասին քարոզին փոխարինելու եկավ ճառը «մամայի բալաների» մասին, որոնց ծնողները կերակրում են գդալով ու փորձում ազատել բանակային ծառայությունից: Մի խոսքով, Փաշինյանը մշտապես ուսուցանում է «3 մլն վարչապետներին», թե ինչպես ապրել և ինչ անել։

Քննադատության ծավալն ընդարձակ է. սկսած խմելու ջրի ծորակները մինչև վերջ բացելու համաքաղաքացիների սովորությունից մինչև Ամանորի սեղանի շուրջ շատ ուտելու սովորություն: «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներն» ամեն օր ականատես են, թե ինչպես է հարստանում Փաշինյանի շրջապատը, ինչպես են աճում հարկատուների գրպանից կորզած պարգևավճարների չափերը, ինչպես է ամեն օր խորանում ջրբաժանը ՔՊ կուստոմսերով պատգամավորների ու պաշտոնյաների և հասարակ մարդկանց միջև։ Ընդ որում, պետության կառավարումն ամեն ուղղությամբ ձախողած մարդը լկտիություն ունի խրատելու համաքաղաքացիներին։ Փաշինյանն ու իր կողակիցը որոշել են, թե գիտեն ամեն ինչ ու ամեն ինչի մասին, ուստի փորձում են իրենց մակարդակի «բարձրացնել» ժողովրդի մնացյալ մասին։ Ժողովուրդն իր մեծամասնությամբ արդեն վաղուց անտեսում է Փաշինյանի ելույթները, մարդիկ աղքատանում են, դժգոհությունն աճում է

Հայաստանը բոլոր օբյեկտիվ ցուցանիշներով երկու քայլի վրա է սոցիալական ընդվզումից։ Խնդիրը վախն է. քաղաքացիները չեն վախենում ոստիկանական հաշվեհերդարներից, ինչպիսին տեղի ունեցավ հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ՝ լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Նրանք վախենում են ևս մեկ անգամ մեծ սխալ թույլ տալ: Բացի այդ, ընդդիմությունն ի վիճակի չէ վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրել, որպեսզի զանգվածները հասկանան, թե ումով են առաջարկում փոխարինել Փաշինյանին...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КАПИТУЛЯЦИЯ-2. УСКОРЕНИЕ…
    2025-07-17 09:55

    Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.

  • 7 ЛЕТ НАЗАД В ИЮЛЕ 2018 г. ПАШИНЯН СОВЕРШИЛ ПЕРВЫЙ ВИЗИТ В БРЮССЕЛЬ…
    2025-07-14 09:39

    Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.

  • ПАШИНЯН ПРЕДОТВРАТИЛ "ТЕРАКТ ВЕКА" В ШОУ ИЗ РАЗРЯДА "КУРАМ НА СМЕХ"
    2025-07-14 09:17

    "Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.

  • КТО ОСТАНОВИТ ДИКТАТОРА?
    2025-07-11 09:13

    Стремительное развитие событий после визита Пашиняна в Стамбул не оставило даже тени сомнения в том, что верхушка режима повторит попытку штурма Святого Эчмиадзина после провала 27 июня первой попытки силами СНБ, СК и Службы полиции. 8 июля Пашинян объявил, что лично возглавит вторую попытку. Это может случиться уже сегодня или завтра… Он сказал, что освободит святыню от Ктрича Нерсисяна (мирское имя Католикоса Гарегина Второго). Может, для начала следовало освободить от азербайджанских оккупантов 30% поверхности Черного озера, окрестности Ишханасар, 21 км трассы Горис-Капан, кладбище в Неркин Ханд, отнятые азербайджанцами дома армян в Шурнухе, позиции в Джермуке, пастбища в Гегаркунике?.. Или азербайджанские оккупанты мешают Пашиняну гораздо меньше, чем Католикос Всех Армян, который не желает плясать под его дудку?!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ