Արման Սահակյանը չի կալանավորվել. նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը (ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին) չի կալանավորվել, նրա նկատմամբ այլ խափանման միջոց է կիրառվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց Սահակյանի կալանավորման մասին։
«Մեղադրանքն անհիմն է, ձերբակալել էին Արման Սահակյանին, որպեսզի կալանավորեին։ Դատարանը որոշեց չկալանավորել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը։ Հին գործերից մեկի անջատված մասն են ուղարկել դատարան, ասում են` նոր բան են գտել»,– նշեց Խաչատրյանը։
ՀՀ քննչական կոմիտեն էլ մեզ հայտնեց, որ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ։
«Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ այդ անձինք 2012-2015թթ. Երևանի 3 ուսումնական հաստատության զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ։ Նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն»,– նշեցին ՔԿ–ից:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Սահակյանին մեղադրանքը առաջադրվել էր դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։
2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն ՀՀ դրամը վերականգնել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.
-
2025-06-21 09:48
США готовы дать Ирану максимум две недели для достижения договоренности по ядерной программе, заявил президент США Дональд Трамп.
-
2025-06-21 09:46
Самвела Карапетяна преследуют за защиту Армянской Апостольской Церкви – основополагающего элемента армянской идентичности. Об этом заявил в беседе со Sputnik Армения эстрадный певец и актер Араик Бабаджанян (сын великого композитора Арно Бабаджаняна).