Միջազգային իրավունքի նորմերի անարգանք․ ՀՅԴ ԳՄ-ն՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին
Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է։ Այն ոչ միայն բավարարում է թուրքական նախապայմանները, այլև անարգում է 4 տասնյակից ավելի երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ դեպքերում՝ քրեականացնելու իրողությունը, ցեղասպանության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե դեռ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել և թե ինչու է Հայաստանի օրակարգում հայտնվել այդ հարցը։
«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպե՞ս և ու՞մ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ այս բոլոր հարցերը դեռ պետք է հասկանալ։
«Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։ Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին»,- ընդգծված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ։
Գերագույն մարմինը վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամկետ է։ Այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է հայ ժողովրդի և հայոց պետականության ռազմավարական շահերից։
Ցեղասպանության դատապարտումը, հետևանքների վերացումը կարևոր են հետագայում բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները։
Միաժամանակ, ԳՄ-ն շեշտում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։
Հայտարարության մեջ շեշտադրվում է, որ սա թշնամական քաղաքականություն է, ուղիղ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը, սպառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է իրական և պատմական Հայաստանների, Արարատի և Արագածի մասին։ Նա վստահ է, որ Արարատի խոսույթի ներքո անհնար է մարտունակ բանակ ունենալ ու նոր զենքեր գնել։ Համոզված է, որ եթե Արարատի նկարով ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ մեզ զենք չի տալու, որովհետև ոչ մեկ չի ուզում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».