Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն տալ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման)մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին: Այս մասին գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա շարունակում է, որ Կիրանց գյուղից տեղեկացել է՝ պետության կողմից մինչև 21 միլիոն դրամ վարկային աջակցությամբ 15 առանձնատուն է կառուցվում, ևս 40-ը նախատեսվում է առաջիկայում կառուցել։
«2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի ցանվել։
Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան»,-գրել է նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:15
Корреспондент Новости Армении – NEWS.am побеседовал с международным адвокатом Рубена Варданяна Джаредом Дженсером о состоянии бывшего государственного министра Арцаха Рубена Варданяна, судебном процессе, нарушенных правах, возможности возвращения его и других армянских пленных, а также о событиях и работе, проводимой в этом направлении.
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.