Ռուսաստանը արդեն որոշել է, որ գործող իշխանությանը այլեւս չի հանդուրժելու. Ստեփան Դանիելյան
Ռուսաստանը արդեն որոշել է, որ գործող իշխանությանը այլեւս չի հանդուրժելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բելառուսի նախագահի հայտարարությունների մեջ մեզ համար ոչ մի նորություն չկար, խնդիրն ուրիշ բան է, թե ինչի համար է Բելառուսի նախագահը նման հայտարարություններ անում եւ հայտարարության մեջ հղում է անում Ռուսաստանի նախագահին: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը արդեն որոշել է, որ գործող իշխանությանը այլեւս չի հանդուրժելու եւ սա էհիմնական ուղերձը: Խնդիրն ինչում է՝ Ռուսաստանն արդեն նման հայտարարությամբ ասում է, որ այս գործող իշխանությանը չի հանդուրժելու, Եվրոպական միությունը փոխվում է, Կանադայի վարչապետը փոխվեց, որը համարվում էր վարչապետի աջակիցը, շուտով Ֆրանսիայի ղեկավարը կփոխվի, այսինքն Եվրոպայի վրա այլեւս հույս դնել գործող իշխանությունը չի կարող: Միացյալ նահգանգների վրա նույնպես չի կարող հույս դնել, այս ռեժիմըմնացել է միայնակ եւ իր միակ հույսն այսօր Թուրքիան է եւ Ադրբեջանը»,-ասաց նա:
Քաղաքագետը նշում է, որ ցեղասպանության մասին նման խոսակցութունները, զինանշանը փոխելը կուրս է դեպի Թուրքիա:
«Ցեղասպանութան մասին խոսակցության հաջորդ քայլը հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծվել, սա 2008 թվականից սկսած ֆուտբոլային դիվանագիտության շարունակությունն է եւ բոլոր պահանջները կատարում է Թուրքիայի: Նա արդեն ասում է՝ եկեք հասկանանք՝ ինչ է կատարվել, այսինքն վիճելի հարց է, որը պետք է հասկանալ, հաջորդ պահանջը լինելու է Զանգեզուրի միջանցքի բացումը, ապա ադրբեջանցիների վերաբնակեցումը, սա Հայաստանի դենացիֆիկացիայի եւ պետականության կորստի քաղաքականություն է, որովհետեւ Հայաստանում իշխանության է եկել մի անձ, որը օպորտյունիստ է»,-ասաց քաղաքագետը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.