ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԵՍԻՋՆԵՐՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՃՈՅԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ և ԱԴՐԲԵՋԱՆԻՆ․ ԴԵՄՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին, Armenia Today-ին ասել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ մեկնաբանելով վարչապետի՝ հունվարի 24-ին Ցյուրիխում արված հայտարարությունը։
Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս էր, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։
Դեմոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ի անունից մի կողմից միջազգային գանգատներ են ներկայացվում միջազգային դատարաններ, բայց մյուս կողմից՝ իշխանության քայլերի արդյունքում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հետնահանջ է գրանցվում։
«Հիմա կարո՞ղ ենք հավատալ Փաշինյանի և նրա թիմի ազնվությանը, երբ մի դեպքում հետնահանջ է լինում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային դիրքերից, մյուս դեպքում՝ Ադրբեջանի դեմ միջազգային քրեական դատավարություններ են նախաձեռնում։ Մի ձեռքը չի հասկանում, թե մյուսն ինչ է անում, ինչը պատահական չէ․ այս ամենն իրականացվում է ապակողմնորոշելու համար»,- շեշտել է Դեմոյանը։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները պատմաբանը վտանգավորության ամենավերջին աստիճանն է համարում՝ շեշտելով, որ «Փաշինյանը փորձում է վաճառել նաև Հայոց ցեղասպանության հիշողությունը»։
«Արցախը, 5000 զոհերը, ազգային խորհրդանիշներն անարգելը, հիշողության ոչնչացումը, դասագրեքերն այլանդակելը։ Այս ամենը մեկ փաթեթի մեջ է»,- հավելել է նա։
Փաշինյանի հայտարարությունն արդարացնող, նրա հայտարարությունը «խմբագրող» անձանց գրառումներին անդրադառնալով՝ Դեմոյանը մատնանշել է մանիպուլյացիաների մասին և նշել, որ այդ շրջանակները փաստացի աջակցում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությանը։
«Ասում են՝ «խեղճ մարդն ի՞նչ ասեց, որ ասում եք՝ ժխտում է Հայոց ցեղասպանությունը»։ Իմ մասնագիտական պարտքն է ցանկացած մարդու բացատրել, թե որ երևույթն է կոչվում ժխտողականություն։ Շատերի՝ հատկապես Փաշինյանին արդարացնողների մոտ, մանիպուլացնելու ցանկություն կա։ Ժխտողականություն ասելով՝ պետք չէ հասկանալ, որ պարտադիր պետք է կանգնել ու ասել՝ ոճրագործությունը տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել։ Խնդիրը բոլորովին այլ տեղ է․ ժխտողականություն է, երբ որևէ կերպ հարաբերականացնում են մարդկության դեմ իրագործված ցանկացած ոճրագործություն։ Տվյալ դեպքում՝ մեր Քրեական օրենսգիրքը նման սահմանում ունի»,- պարզաբանել է Դեմոյանը։
Նա նշել է, թե Փաշինյանի ցյուրիխյան հայտարարության մեջ որտեղ է ժխտողականությունը։
«Կան արդեն իսկ արձանագրված պատմական փաստեր, վերապրողների վկայություններ, գիտական հետազոտությունների ահռելի ծավալ հայ, օտարազգի, այդ թվում՝ թուրք պատմաբանների կողմից։ Բայց մեկ անձ իրեն գիտնական-իրավաբանի տեղ դնելով՝ այս ամբողջ փաստագրական, ակադեմիական ժառանգությունը փորձում է հետին թվով՝ հետադարձով վերանայել, վերաարժեքավորել այն, ինչ վաղուց գնահատվել է։ Հենց սա է ժխտողականությունը, ասյինքն, երբ ոճրագործությունը հարաբերականացվում է»,- շեշտել է Դեմոյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանի արտահայտությունները սնուցվում են կոնկրետ անձանց կողմից, որոնց թվում են նաև 2018-ից հետո պաշտոններ ստացածները։
«Նրա մտքերը սնուցում է «ազգագրական» այն խմբակը, որն սպասարկեց իշխանությունը զավթելու գործընթացը։ Նրանք պատահական չեկան ու պատահական պաշտոններ չստացան։ Հիշո՞ւմ եք սկանդալների շարքը Ծիծեռնակաբերդում։ Հիշո՞ւմ եք՝ ինչպիսի կոռուպցիոն ճանապարհով Հարություն Մարությանին (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն-խմբ․) խցկեցին Ծիծեռնակաբերդ։ Մտաբերենք առաջին սկանդալը, երբ «հիշում եմ ու պահանջում եմ» կարգախոսից հեռացրել էր «պահանջում եմ» բառը։ Ժխտողականության արմատներն այստեղից են գալիս։ Պետք է «կտրել» սնուցող երակները։ Նրանք՝ այդ երակները, ոչ թե պարզ, այլ «ակադեմիական հանցագործներ» են, որոնց վրա ոչ թե մեկ, այլ քրեորեն պատժելի բազմաթիվ գործողություններ եմ մատնանշել»,- եզրափակել է Դեմոյանը։
2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի մտնում Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 10:15
Люди устали от этих старых и новых ссор, люди обеспокоены судьбой своей страны, этой нищетой, поражением, люди беспокоятся за безопасность страны и будущее своих детей. Об этом в интервью телеканалу Kentron TV заявил Гагик Царукян.
-
2025-05-30 10:11
Всего пять лет назад премьер РА Никол Пашинян чествовал армянских военных после июльских столкновений с Азербайджаном и заявлял, что именно благодаря армянской армии никто не может навязать Армении свою волю. Спустя пять лет – после потери Арцаха и слома хребта армянской армии, Пашинян утверждает, что сегодня Армения – больше государство, чем когда-либо, более суверенна, чем когда-либо, и более независима, чем когда-либо.
-
2025-05-30 09:58
После продолжительного перерыва Алиев снова заговорил о «Западном Азербайджане», имея в виду Армению. После 44-дневной войны в Карабахе Алиев предъявляет территориальные претензии к Армении, одной из которых является так называемое возвращение западных азербайджанцев в Армению, которую он представляет как историческую азербайджанскую землю. Он неоднократно заявлял, что Ереван должен четко сказать, когда и на каких условиях «западные азербайджанцы» вернутся.
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.