Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ բողոքելու ռուսական լրատվամիջոցներում «կեղծ հրապարակումների» համար
Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում և Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակներում մեր երկրի դեմ ուղղված կեղծ նյութերի ու հաղորդումների հրապարակումը տարակուսանք է առաջացնում և հակասում է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ հայտնի են «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող ինքնաթիռի ողբերգական դեպքի հետաքննության նախնական արդյունքները, և աշխատանքներ են տարվում այն ավարտին հասցնելու ուղղությամբ, ավիավթարի հետ կապված ադրբեջանական կողմի ակնկալիքները Ռուսաստանից հստակ արձանագրվել են։
Բացի այդ, տեղական մամուլում «Ռուսական տան» մասին տեղեկությունների հետ կապված նշվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, և Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.