ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ և ՔՊ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ․ ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկմտում է ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու և ՔՊ-ից հեռացնելու շուրջ, գրել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել նրա հեռացման հարցը։ Նշվում է, որ դեկտեմբերի 29-ի երեկոյան Սևանի ափին գտնվող կառավարական առանձնատանը Փաշինյանը ՔՊ մի քանի ներկայացուցիչների հետ «մինի ժողով» է արել:
«Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետևանքներ չեղան, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել։ Նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաև նրա մտերիմները՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Քոչարյանի համախոհները լինելու համար»,- պարզաբանել է մամուլը:
Թերթի տեղեկությամբ՝ Փաշինյանի քավորական ընտանիքը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը և եղբայրը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե «արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան»: Փաշինյանը միայն լուռ լսել է, սակայն կարծիք չի հայտնել, հավելել է թերթը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.