ԱԱԾ–ն չի զբաղվում 90–ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով. ծնող
ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ–ի ներկայացուցիչ, 1992 թվականին անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը` Ռիմա Առաքելյանը:
Նշենք, որ անհետ կորածների ծնողները քիչ առաջ փակ հանդիպման էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորների, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ:
«Ես հարցրեցի, թե արդյոք դուք զբաղվո՞ւմ եք 1990-ականների անհայտ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք, ԱԱԾ տնօրեն Աբազյանն ասաց՝ ես չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում»,– լրագրողներին հայտնեց տիկին Առաքելյանը։
Նա հայտարարեց, որ իշխանություններից այս հարցով ոչ մի սպասելիք չունի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 11:09
Армения заинтересована в расширении поставок сельскохозяйственной продукции на российский рынок. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в ходе Петербургского международного экономического форума.
-
2025-06-20 11:06
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян содержится в условиях строгой изоляции, пишет газета "Жоговурд".
-
2025-06-20 11:02
Вице-премьер РФ Алексей Оверчук в интервью «Ведомостям» заявил, что курс Армении на сближение с Евросоюзом уже наносит ущерб экономике республики.
-
2025-06-20 10:57
Израильская армия завершила серию ударов по центру Тегерана. Об этом говорится в Telegram-канале ведомства.