Последние новости

Ուկրաինան թույլ է տալիս Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը․ Ֆիցո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կսկսի թույլ տալ Ադրբեջանից Ուկրաինա գազի տարանցման հնարավորությունը՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա խոսքերը փոխանցում է taЗ-ը։

«Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա մեր գործադրած հսկայական ճնշման ներքո Ուկրաինան սկսում է խոսել այն մասին, որ պատրաստ է դիտարկել ադրբեջանական գազի տարանցումն իր տարածքով դեպի Եվրոպա»,- ասել է Ֆիցոն։

Նա հավելել է, որ Եվրոպայի համար լավագույնը կլինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների վերսկսումը։ «Նախագահ Զելենսկու որոշումը՝ դադարեցնելու այս տարանցումը, աղետալի հետևանքներ ունի, որն արտահայտվում է Եվրոպայում գազի գնի վրա»,- եզրափակել է Սլովակիայի վարչապետը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ