ԶՊՄԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում․ ԶԼՄ
Այսօր առավոտից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, հայտնում է «Հետքը»՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ կոմբինատի աշխատակցի՝ գործադուլավորները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում: Նրանք պահանջում են 50 տոկոսով (130-150 հազար դրամով) բարձրացնել իրենց աշխատավարձը:
«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երևան գնալ դրա համար»,- նշել է «Հետքի» զրուցակիցը:
Ըստ աղբյուրի՝ աշխատակիցները միշտ բարձրացրել են այս հարցերը, իսկ մինչև գործադուլ անելն այս պահանջները ներկայացրել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը, սակայն որևէ լուծում չեն ստացել:
Նշվում է, որ գործադուլը շարունակվում է, աշխատակիցները խարույկներ են վառել և որոշել գիշերն անցկացնել դրսում:
Ըստ ԶՊՄԿ-ի աշխատակցի՝ կոմբինատը գործադուլի պատճառով այսօր չի աշխատել: Նա հավելել է, որ քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, աշխատանքի չեն վերադառնալու:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.